Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 28-ից 29-ը)
 
                                            Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 28-ից 29-ը հանրապետությունում արձանագրված սպանության 1 և մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքերն էլ բացահայտվել են։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։ 
Բացահայտվել է գողության 16, խարդախության 3, անձի առևանգման, կաշառակերության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6 դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					