Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 28-ից 29-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք հասցնելու՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի՝ 4-ական, մաքսանենգության, թմրամիջոցի հայտնաբերման ու կաշառակերության՝ 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի ծառահատման, փաստաթղթի կեղծիքի, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու և տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և ավազակային հարձակման՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: