Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 28-ից 29-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, խարդախության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության և ընտանեկան բռնության՝ 3-ական, մարմնական վնասվածք պատճառելու, յուրացնելու կամ վատնելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու՝ 2-ական, անձի առևանգման, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի ծառահատման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, փաստաթղթեր կամ պետական պարգևներ կամ պատվավոր կոչումներ ապօրինի ձեռք բերելու կամ իրացնելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, ֆիզիկական ներգործության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, սառը զենքի հայտնաբերման և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: