Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 27-ից 30-ը)
 
                                            Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 27-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 21-ը։ 
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք։
Բացահայտվել է գողության 26, խարդախության 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և խուլիգանության 2-ական, անձի առևանգման, խարդախության, կողոպուտի, յուրացման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 17, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպք: 
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 49 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 33-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					