Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 27-ից 30-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 27-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 130 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 28, անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության՝ 15, ֆիզիկական ներգործության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 11-ական, սառը զենք կրելու՝ 7, հոգեկան ներգործության, համակարգչային հափշտակության, գույք ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության ու թմրանյութի իրացման՝ 3-ական, բնակարանային գողության, դրամանենգության և ընտանեկան բռնության՝ 2-ական, մարդու առևանգման, խոշտանգման, կողոպուտի, ավտոմեքենայի գողության, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կամ միջամտելու, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելու, տարածելու կամ պահպանելու և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, անձին ապօրինի ազատությունից զրկելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, սուտ մատնության ու կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 3 անհետ կորած և 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, դրամանենգության, կողոպուտի և խարդախության՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար. 5 մարդ զոհել է, 75-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: