Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունվարի 30-ից 31-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 30-ից 31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 17, մարմնական վնասվածք հասցնելու 9, անձնական ունեցվածքի գողության 7, թմրամիջոցի հայտնաբերման 5, որսագողության և ծեծի 4-ական, գույքի դիտավորությամբ վնասման 3, անձի առևանգման, բնակարանային գողության ու համակարգչային հանցագործության 2-ական, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պետական սահմանն ապօրինի հատելու, թմրամիջոցի մաքսանենգության, դատական ակտը չկատարելու և փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 և ավազակային հարձակման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: