Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 27-ից 31-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 27-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 163 դեպք, որից 12-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 39, անձնական ունեցվածքի գողության՝ 38, խարդախության` 17, թմրամիջոցի հայտնաբերման` 9, ընտանեկան բռնության՝ 7, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 5, ապօրինի ծառահատման և ծեծի՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության և սպանության սպառնալիքի՝ 3-ական, կողոպուտի՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, ավազակային հարձակման, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, քրեակատարողական հիմնարկից փախուստի, որսագողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենքի հայտնաբերման, սառը զենք կրելու, փաստաթղթի կեղծիքի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների ու տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը կեղծելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 14 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 13 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 4-ական, սպանության փորձի, անձի առևանգման, խուլիգանության և գույքը դիտավորությամբ վնասելու 1-ական դեպք։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար. 3 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: