Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 30-ից 31-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, խարդախության՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու, ավտոմեքենայի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու ու պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցները չքանդելու՝ 2-ական, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, աշխատանքային անվտանգության կանոնների խախտման, թմրամիջոցի մաքսանենգության, սառը զենքի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: