ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 31-ից հունիսի 1-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 31-ից հունիսի 1-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 31-ից հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 90 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, անձնական ունեցվածքի գողության` 17, խարդախության՝ 11, ծանր վիրավորանքի՝ 7, անձի առևանգման՝ 4, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, մաքսանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, ընտանեկան բռնության և սպանության սպառնալիքի՝ 3-ական, խուլիգանության ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, ծնողի և երեխայի տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու ու ծեծի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության և խուլիգանության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: