ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 31-ից օգոստոսի 3-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 31-ից օգոստոսի 3-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 31-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 45 դեպքից բացահայտվել է 40-ը:
Բացահայտվել է գողության` 12, խարդախության` 7, ապօրինի ծառահատման` 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման և յուրացման` 3-ական, շորթման և խուլիգանության 1-ական դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության` 5-ական, խարդախության և յուրացման 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 45-ը`  ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: