Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, անձնական ունեցվածքի գողության՝ 22, թմրանյութի հայտնաբերման՝ 16, ընտանեկան բռնության՝ 10, խարդախության՝ 7, սառը զենքի հայտնաբերման՝ 4, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, ավտոմեքենա փախցնելու, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, լեռնահանքային կամ այլ աշխատանքների ընթացքում անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու, անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, թմրանյութի իրացման, հոգեկան ներգործության, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, ինքնիրավչության, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու և ավտոմեքենա փախցնելու՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 3 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: