ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 30-ից մայիսի 4-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 30-ից մայիսի 4-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 30-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 69 դեպքից  բացահայտվել է 64-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը։
Բացահայտվել է գողության` 18, խարդախության` 10, յուրացման, խուլիգանության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության` 1, մարմնական վնասվածք հասցնելու, գողության և խարդախության 2-ական դեպք:
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 37-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: