Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 1-ից 4-ը)
04.09.2017 12:59
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 42 դեպքից բացահայտվել է 38-ը:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք:
Բացահայտվել է գողության 20, յուրացման 5, խարդախության 10, կողոպուտի, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 4 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: