Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 3-ից 4-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 13, մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 5, հարկերից խուսափելու և թմրանյութի մաքսանենգության՝ 4, ծեծի՝ 3, թմրամիջոցի հայտնաբերման՝ 2, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, որսագողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու ու արտերկրում հետախուզվող ավտոմեքենայի հայտնաբերման 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2 և ավազակային հարձակման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: