Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 4-ից 5-ը)
05.04.2016 11:03
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 4-ից 5-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության` 7, խարդախության` 6, խուլիգանության` 3, յուրացման և շորթման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: