ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 4-ից 5-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 4-ից 5-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 36 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության` 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու ու անձնական ունեցվածքի գողության՝ 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 2, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության, լրտեսության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության, բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և գույքն անզգուշությամբ վնասելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: