Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 5-ից 6-ը)
06.05.2015 12:25
Վիճակագրական տվյալներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված կողոպուտի 1 և մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են։
Բացահայտվել է գողության` 9, խարդախության և մաքսանենգության` 4-ական, յուրացման 2 և համակարգչային հանցագործության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և խարդախության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: