Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 3-ից 6-ը)
06.06.2016 11:40
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 3-ից 6-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության` 2, սպանության փորձի և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 40 դեպքից բացահայտվել է 34-ը:
Բացահայտվել է գողության` 20, խարդախության` 8, յուրացման` 3, կողոպուտի, շորթման, հարկերից խուսափելու և համակարգչային հանցագործության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 9 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 49 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: