Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 3-ից 6-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 3-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 38, անձնական ունեցվածքի գողության` 21, ծանր վիրավորանքի՝ 14, խարդախության՝ 12, ընտանեկան բռնության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 3-ական, յուրացնելու կամ վատնելու, ապօրինի ծառահատման, հարկերից խուսափելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության ու ծեծի՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, համակարգչային հանցագործության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի, բուժաշխատողների մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, զենք հափշտակելու կամ շորթելու փորձի, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, սպանության սպառնալիքի, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, ինքնիրավչության ու ազգականի և երեխայի տեսակցության իրականացմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության 2 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 51 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: