Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 6-ից 7-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 6-ից 7-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքերն էլ բացահայտվել են։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 և զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք։
Բացահայտվել է գողության 16, խարդախության 11, յուրացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2 և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: