ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 5-ից 8-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 5-ից 8-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 2 դեպքից բացահայտվել է 1-ը, մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպքից` 36-ը, խարդախության  6 դեպքից` 5-ը: 
Բացահայտվել է գողության` 18, յուրացման 1 և շորթման 2 դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 7, գողության` 10, կողոպուտի 1 և խարդախության 2 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 57-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: