Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու` 10, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 9-ական, խարդախության ու ընտանեկան բռնության՝ 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, խուլիգանության՝ 2, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, քվեարկության գաղտնիությունը խախտելու, անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու, ծեծի, սպանության սպառնալիքի ու պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 12 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և բնակարանային գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: