Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 9-ից 10-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 10-ական, թմրամիջոցների մաքսանենգության՝ 8, բնակարանային գողության ու ընտանեկան բռնության՝ 4-ական, անձի առևանգման՝ 3, յուրացման կամ վատնման՝ 2, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ռազմական դրության, պատերազմի ժամանակ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու, սպանության նախապատրաստության, պաշտոնեական լիազորությունները անցնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, աշխատանքի պաշտպանության կանոնների խախման ու դատական ակտի պահանջները չկատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3 և վրաերթի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 5 մարդ զոհվել է, 27-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: