Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 8-ից 11-ը)
11.01.2016 15:17
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 26-ը, խարդախության 10 դեպքից` 9-ը։
Բացահայտվել է գողության` 9, յուրացման 2 և մաքսանենգության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և կողոպուտի` 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու` 5, գողության 8 և խարդախության 4 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 32-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: