Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 13-ից 14-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
 
                                            Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 13-ից 14-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը։
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 12, խարդախության 8, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման և յուրացման 1 դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 9-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					