Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 13-ից 14-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 16, անձնական ունեցվածքի գողության` 14, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, ընտանեկան բռնության և սպանության սպառնալիքի՝ 3-ական, խարդախության՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սեռական բնույթի բռնի գործողությունների, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու, սահմանն ապօրինի հատելու նախապատրաստության, սուտ ցուցմունք տալու, վստահված գույքը հափշտակելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության սպառնալիքի և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: