Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 11-ից 14-ը)
14.11.2016 14:32
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 11-ից 14-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Արձանագրված ավազակային հարձակման 2 դեպքից բացահայտվել է 1-ը, մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից՝ 14-ը:
Բացահայտվել է գողության 20, խարդախության 6, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպք:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 8 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, մարմնական վնասվածք հասցնելու, գողության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: