Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 12-ից 15-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 12-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 138 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, խարդախության՝ 16, անձնական ունեցվածքի գողության՝ 15, ֆիզիկական ներգործության՝ 9, խուլիգանության և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 5-ական, հոգեկան ներգործության, համակարգչային հափշտակության ու կաշառակերության՝ 4-ական, շորթման և ջրային կենդանիների ապօրինի որսի կամ ջրային կենդանիներ կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելու՝ 3-ական, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման, ընտանեկան բռնության, պետական սահմանի ապօրինի հատման փորձի ու փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 2-ական, զենք-զինամթերքի առգրավման, ինքնիրավչության, շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների ընթացքում պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, դատավարության մասնակիցներին իրենց լիազորությունների հետ կապված կաշառք տալու և 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 15 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 2-ական, գույքի վնասման ու ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար. 1 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: