Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 13-ից 16-ը)
16.05.2016 10:32
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 13-ից 16-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 3 դեպք, բացահայտվել`2-ը: Ավազակային հարձակման 1 դեպքը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 37 դեպքից բացահայտվել է 33-ը:
Բացահայտվել է գողության` 20, խարդախության` 8, յուրացման` 4, հարկերից խուսափելու 2 և խուլիգանության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 4, սպանության փորձի և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 26-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: