Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 16-ից 17-ը)
17.03.2016 10:56
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը:
Բացահայտվել է գողության` 6, կողոպուտի և խուլիգանության` 1-ական, խարդախության 17 և յուրացման 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: