Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 16-ից 19-ը)
19.09.2016 11:27
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 16-ից 19-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Սպանության փորձի 1 դեպքը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 22-ը:
Բացահայտվել է գողության՝ 26, խարդախության՝ 14, հարկերից խուսափելու՝ 1, յուրացման և խուլիգանության 3-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 7 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 49-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: