Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 16-ից 19-ը)
19.10.2015 11:05
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության` 17, կողոպուտի` 1, խարդախության` 9, հարկերից խուսափելու` 2, յուրացման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 3-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 3, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, մարմնական վնասվածք հասցնելու և յուրացման 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 39-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: