Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից 21-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 18-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 174 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 38, խարդախության՝ 22, ծանր վիրավորանքի՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու և սառը զենքի հայտնաբերման՝ 15-ական, ընտանեկան բռնության՝ 11, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, խուլիգանության՝ 3, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու խոշտանգման՝ 2-ական, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, շորթման, համակարգչային հանցագործության, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, սպանության սպառնալիքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն անզգուշությամբ առաջացրել է մահ, փաստաթղթի կեղծիքի, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, դիակի կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու և թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 14 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, անձնական ունեցվածքի գողության, կողոպուտի և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար. 67 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: