Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 20-ից 23-ը)
23.03.2015 12:38
Վիճակագրական տվյալներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահատվել է 26-ը, ավազակային հարձակման 3 դեպքից` 1-ը:
Բացահայտվել է գողության` 14, խարդախության`9, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության 17 և խարդախության 1 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 56-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: