Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 22-ից 25-ը)
25.07.2016 17:08
Վիճակագրական տվյալներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 22-ից 25-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու և ավազակային հարձակման 1-ական դեպք, որոնք բացահայտվել են:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 35 դեպքից բացահայտվել է 29-ը:
Բացահայտվել է գողության՝ 8, խարդախության՝ 6, կողոպուտի և գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 2-ական, յուրացման, շորթման, ավտոմեքենա փախցնելու, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետևանքով 39 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: