Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 25-ից 26-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, սառը զենքի հայտնաբերման՝ 11, ծանր վիրավորանքի՝ 7, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման` 6-ական, ընտանեկան բռնության՝ 5, բնակարանային գողության՝ 4, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, մարմնական վնասվածք պատճառելու, անձի առևանգման, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, գույքը ոչնչացնելու սպառնալիքի և երեխայի առուվաճառքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: