Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` օգոստոսի 24-ից 27-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 24-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 111 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 38, խարդախության 12, անձնական ունեցվածքի գողության 9, սպանության սպառնալիքի 6, ապօրինի ծառահատման 5, կողոպուտի և գույքի դիտավորությամբ ոչնչացման 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման, խուլիգանության, պաշտոնեական լիազորություններ չարաշահման, կաշառակերության, ծեծի, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու ու պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրության 3-ական, բնակարանային գողության 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, շորթման, յուրացման կամ վատնման, որսագողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու, անօրինական կառույցներ չքանդելու, ազատությունից ապօրինի զրկելու, թմրանյութի իրացման և փաստաթղթի կեղծման 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 2 անհայտ կորած և 7 հետախուզվող, ինչպես և կամավոր ներկայացել են 5-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 2 և հայտնաբերման 1դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու 2, ծեծի, համակարգչային հանցագործության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: