Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 26-ից 27-ը)
27.09.2016 11:36
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 26-ից 27-ը հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 8-ը:
Բացահայտվել է գողության 4, խարդախության 5, յուրացման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու և դրամանենգության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 14, մարմնական վնասվածք հասցնելու և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: