Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 27-ից 28-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության՝ 7, սպանության սպառնալիքի՝ 4, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի՝ 2-ական, անձի առևանգման, շորթման, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ վնասման, հարկերից խուսափելու, անզգուշությամբ մարմնական վնասվածք պատճառելու, պոռնկագրական նյութեր տարածելու և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: