Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 29-ից 30-ը)
30.09.2015 12:03
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը:
Բացահայտվել է գողության` 4, խարդախության` 9, գույքի դիտավորությամբ ոչնչացման` 2, շորթման, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու և մաքսանենգության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 և յուրացման 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 23-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: