Հյուսիսային Օսեթիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
16.05.2022 14:54
Հետախուզվողի հայտնաբերում

Մայիսի 15-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Գարիկ Ա.-ն, որը ապրիլի 21-ից ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: