Օտարերկրացու մոտ հայտնաբերվել է մարիխուանա. պարեկների բացահայտումը
24.03.2022 16:43
Արձանագրված դեպքեր
Մարտի 22-ի վաղ առավոտյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, Ադոնցի փողոցից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 24-ամյա մի օտարերկրացու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 7 փաթեթ՝ ընդհանուր 17 գրամից ավելի քաշով:
Երիտասարդը հայտնել է, որ մարիխուանան ձեռք է բերել համացանցի միջոցով և պատրաստվում էր փաթեթները փողի դիմաց դնել տարբեր վայրերում։
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են։