Օրերս Սպիտակում վրաերթի ենթարկված աղջիկը հիվանդանոցում մահացավ
03.09.2018 13:44
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 26-ին, ժամը 20.15-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակի Ս.Ավետիսյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող սուպերմարկետի դիմաց վրաերթի էր ենթարկել 2003 թ. ծնված Մերի Մարտիրոսյանին և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12.15-ի սահմաններում, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Մ. Մարտիրոսյանը մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: