ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օրը տոնական էր նաև ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում

Օրը տոնական էր նաև ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում

Հայաստանի Հանարապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի որոշման համաձայն՝ Հաղթանակի և Խաղաղության, Հանրապետության, Սահմանադրության կամ անկախության կապակցությամբ նշվող տոն օրերին ՀՀ քաղաքացիություն ստացող անձի երդման արարողությունը իրականացվում է հատուկ հանդիսավոր պայմաններում:
Մայիսի 9-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում տեղի ունեցավ հանդիսավոր երդման արարողություն, որին մասնակցում էին ու ելույթ ունեցան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և Սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը:
Քաղաքացիություն ստացածներին շնորհավորեց ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: