Օրինական վճարից բացի անտառապետը նաև կաշառք է վերցրել
24.11.2012 16:12
Կաշառակերություն
Նոյեմբերի 23-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների և Կապանի բաժնի ծառայողները համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, Կապան-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին կանգնեցրել են Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 1965 թ. ծնված Աբրահամ Աբրահամյանի վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որի թափքի զննությամբ հայտնաբերվել է 24.9 խմ վառելափայտ և 3.64 խմ շինափայտ` համապատասխան ուղեկցական փաստաթղթերով:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը Աբրահամյանը նշված փայտանյութը գնելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի դրամարկղ 205.000 դրամ ըստ անդորրագրի վճարելուց բացի, նույն մասնաճյուղի «Առաջաձորի անտառպետության» անտառապետ, 1970 թ. ծնված Անդրանիկ Հայրապետյանին տվել է ևս 105.000 դրամ:
Անդրանիկ Հայրապետյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: