1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

27.10.2015 17:09 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 01-30-ին, «Շևրոլե Ավեո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Եր. Քոչար փողոցի թիվ 9/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 21.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խանջյան փողոցի թիվ 31 շենքի դիմաց բախվել է «Խագեր» մակնիշի ավտոբուսի, այնուհետև նշված հասցեի դիմաց կայանված «Դաֆ» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 14.55-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 22-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է հոկտեմբերի 24-ին Երևանի Դավիթաշեն թաղամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 18.40-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 37 շենքի դիմաց իրար են բախվել «Միցուբիշի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 15-րդ կմ-ի հատվածում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե եզրաքարին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 01.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան գ. Մյասնիկյան-Արմավիր ճանապարհի 1.5-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ԳԱԶ-2705-222» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի, վրաերթի ենթարկել երկու տղամարդու, ապա բախվել ճանապարհի եզրին կայանված, վրաերթի ենթարկված տղամարդկանցից մեկին պատկանող «ՎԱԶ-21110» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել:
Վրաերթի ենթարկված երկու անձինք մարմնական վնասվածներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Տերյան փողոցի թիվ 98/Ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացուհու, իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց ու ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Տերյան փողոցի թիվ 74 շենքի մոտ վրաերթի է ենթարկել մի տղամարդու և մի կնոջ, ապա իր ավտոմեքենայով նրանց տեղափոխել է հիվանդանոց ու ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: