ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ի ԼՐՈՒՄՆ.- Բռնվեց «Մազդա»-ից գողություն կատարելիս

23.01.2016 13:03 Գողություն

Ինչպես տեղեկացրել էինք՝ հունվարի 21-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի Գորիս քաղաքի Կոմիտասի փողոցում գործող հյուրանոցային համալիրի դիմաց կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի հետևի կողապակին կոտրել և գողություն է կատարում:
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրից, գողոնի մի մասով հանդերձ /անկողնային պարագաներ և կենցաղային իրեր/ բերման էր ենթարկել 1991 թ. ծնված Էդվարդ Խ.-ին:
Դեպքի վայրի մոտակայքում հայտնաբերվել էր նաև գողոնի մյուս մասը և հանցագործության գործիք լինգը:
Էդվարդ Խ.-ն տվել էր խոստովանական բացատրություն:

Ոստիկանների ձեռնարկած հետագա միջոցառումների արդյունքում՝ հունվարի 22-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Ալիկ Ղ.-ն: Նա խոստովանել է, որ հունվարի 21-ին նախնական համաձայնության գալով Էդվարդ Խ.-ի հետ՝ «Մազդա»-ից գողացել են կաշվե բաճկոններ և տարբեր կենցաղային իրեր:
Գողոնի մնացած մասը հայտնաբերվել է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել է Գորիսի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: