Կինը՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեղադրանքով
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 4-ին, ժամը 15.40-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 34/3 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Լիլյա Ա.-ն, ով նոյեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածի /ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը/ մեղադրանքով:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
