Կոշ գյուղում հետախուզվող է հայտնաբերվել
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Արագածոտնի մարզի Կոշ գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1976 թ. ծնված Համլետ Թ.-ին, ով հոկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
