41-ամյա տղամարդը հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով
17.10.2023 11:46
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 16-ին բաժին է ներկայացել 41-ամյա Հովակ Մ.-ն, որը հոկտեմբերի 4-ից հետախուզում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: